Մլադիչը խոստովանել է իր մեղքը. Հաագայի դատարանի ներկայացուցիչ

14:38 • 16.05.12

Հաագայի միջազգային դատարանում այսօր մեկնարկած բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչի դատավարության ժամանակ վերջինս խոստովանել է իր մեղքը: Այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել է դատախազի գրասենյակի ներկայացուցիչ Դերմոտ Գրումը: Սպասվում է, որ Բոսնիայի Սերբական Հանրապետության զինված ուժերի հրամանատարի գործի լսումները կտևեն ավելի քան 200 ժամ, որոնց ընթացքում կհարցաքննվի ավելի քան 400 վկա:


Նրա նկատմամբ 11- կետանոց մեղադրանք է առաջադրվել` ռազմական ու մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ, ներառյալ` 1992-1995թթ. Բոսնիայի պատերազմի ընթացքում Սրեբրենիցա քաղաքի 8. 300 բոսնիացի մուսուլման տղամարդկանց կոտորածի համար: Ժամանակին Մլադիչը չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքները` դրանք բնորոշելով «զզվելի» և «հրեշավոր», և ինքը պաշտպանել է իր երկիրն ու ժողովրդին:

 

Մլադիչի մեղադրական եզրակացությունը հրապարակվել էր 1995թ.-ի հուլիսին, սակայն մինչև 2008թ.-ը նրան հաջողվել է թաքնվել արդարադատությունից: Բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատարը ձերբակալվել է 2011թ. մայիսի 26-ին:


Բոսնիայի պատերազմը համարվում է Երկրորդ Համաշխարհայինից հետո Եվրոպայում տեղի ունեցած ամենախոշոր հակամարտությունը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 հազ մարդ: