Վիետնամցի աղջիկն այրում է այն ամենն, ինչին դիպչում է
Վիետնամի Թան Բին նահանգի Հո Շի Մին քաղաքի բնակիչ 11-ամյա աղջնակն օժտված է յուրահատուկ կարողությամբ, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը:
Երեխան, ում անունը ծնողները միտումնավոր թաքցնում են, ցանկացած տեղ նստելուց կամ ցանկացած իրի դիպչելուց իր «հետքն» է թողնում:
Այս երևութը ցնցել է ոչ միայն տեղի, այլև օտարերկրյա գիտնականներին: Տարբեր ոլորտի փորձագետներ են հավաքվել Հանգ Բանգի Միջազգային համալասարանում երեխայի ֆենոմենը պարզելու համար:
Աղջկա հոր տեղեկացմամբ` ամեն ինչ սկսվել է վերջին 1 ամսվա ընթացքում: Առաջին անգամ նրանք տեսել են թե ինչպես է այրվում զուգարանակոնքը, որին նստած է եղել աղջիկը: Ավելի ուշ այրվել են տան վարագույրներն ու այլ իրեր: Ծնողները կարծել են, թե խնդիրն այդ իրերն են, սակայն 11-ամյա աղջնակն իր «բոցավառ» գործողություններով աչքի է ընկել նաև այլ բնակարաններում ու վայրերում:
«Մենք ընտանիքի բոլոր անդամներին մուտքի դռան բանալի ենք տվել, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանան փախչել տանից: Մենք գիշերները քնելիս մեր կողքին ջրով լի դույլեր և թաց կտորներ ենք պահում»,- է աղջկա հայրը:
Փորձագետ Դու Քսյուանգ Չաուն աղջկան մի քանի անգամ հետազոտելուց հետո պարզել է, որ երեխայի ուղեղի աջ կիսագնդում տարօրինակ լուսապսակ կա: Ըստ գիտնականի` դա կարող է երեխայի մարմնում առաջացած ճառագայթումների պատճառ հանդիսանալ:
Այդուհանդերձ մասնագետները դեռ զերծ են մնում վերջնական ախտորոշում հայտնելուց, ենթադրելով, որ շատ հավանական է, որ այս երևույթը գիտականորեն հնարավոր չլինի բացատրել:









