ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի
Այսօր հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը: Այդ ընթացքում որևէ միջադեպ տեղի չի ունեցել:
Ադրբեջանական կողմից մշտադիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա օգնական Անտալ Հերդիչը, Կասպրշիկի գրասենյակի պատասխանատու Պիտեր Քին և Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Անդրեյ Բարաշկինը:
Հայկական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Իրժի Աբերլեն, Ուիլյամ Փրայորը և Բարձր մակարդակիպլանավորման խմբի ներկայացուցիչ Վիտալի Բելեկոնը:









