Օսկանյանը Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ հարցը և Հայաստան–Եվրամիություն հարաբերությունները
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Չեխիայի դեսպան Իվան Եստրաբին (նստավայրը՝ Թբիլիսի): Այս մասին Facebook–ի իր էջում գրառել է Վարդան Օսկանյանը։ «Մեր զրույցի գլխավոր թեման բնականաբար Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն էին և հնարավոր զարգացումները: Դեսպանին հետաքրքրում էին նաև տարածաշրջանային խնդիրները, Ղարաբաղի հարցի կարգավորումը և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները»,– մասնավորապես գրել է Օսկանյանը:









