Պարույր Հայրիկյանը նախագահական ընտրություններում, հավանաբար, կառաջադրի իր թեկնածությունը

13:25 • 16.05.12

«Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանն առաջիկա նախագահական ընտրություններում, հավանաբար, կառաջադրի իր թեկնածությունը:


«Այս պահին վաղ է խոսել, բայց, հավանաբար, այո»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայրիկյանը:
Նա հավատացնում է, որ որոշ քաղաքական միավորումներ, նույնիսկ, խնդրում են իրեն նախագահական ընտրություններում առաջադրել սեփական թեկնածությունը:


«Ասում են «դու ես, ի վերջո, պետությունը ստեղծել և չես կարող մերժել»: Անկախ իրենց առաջարկից, ներդրում, հավանաբար, կունենամ»,- ասաց քաղաքական գործիչն ու հավելեց, որ կառաջադրվի՝ Հայաստանն ավելի ժողովրդավար դարձնելու համար:


Իսկ մինչ այդ, Պարույր Հայրիկյանը պատրաստ է համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք կընդունեն ԱԻՄ-ի բարեփոխումների առաջարկները:


«Կհամագործակցեմ, եթե լրջորեն անդրադառնան իմ առաջարկներին: ՀՀԿ-ն խոստացել է այդ հարցերում ընդառաջել»,- նկատեց Պարույր Հայրիկյանը: