Իտալուհին ինքնասպան է եղել` նետվելով Պիզայի աշտարակից

16:01 • 16.05.12

Իտալիայի տոսկանա մարզի 40-ամյա բնակչուհին, հաղթահարելով 2 մետրանոց արգելապատնեշը, բարձրացել է Պիզայի թեք աշտարակի 4-րդ հարկ և այնտեղից նետվելով`  ինքնասպան  եղել, գրում է ansa.it-ը:

 

Ոստիկանությանը դեռևս չի հաջողվել բացահայտել ինքնասպանության դրդապատճառը, սակայն ըստ նախնական վարկածի միջադեպը կապված է ներկայիս տնտեսական ճգնաժամի հետ:

 

Վերջին 2 տարում Պիզայի աշտարակից արդեն 4 կին է նետվել: