Պյատիգորսկում վառվում է տարածաշրջանի խոշորագույն մեծածախ շուկան
Պյատիգորսկում` Հարավային դաշնային շրջանի խոշորագույն մեծածախ շուկաներից մեկում, հրդեհ է բռնկվել, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Մոսկվայի ժամանակով ժամը 15:30-ի սահմաններում «Լիրա» շուկայում հրդեհ է բռնկվել: Հրդեհի մակերեսը կազմել է շուրջ 1,000 քառակուսի մետր», - հայտարարել են ՌԴ ԱԻՆ-ից:
Ըստ ԱԻՆ-ի` հրդեհին տրվել է բարձր աստիճանի բարդության կարգավիճակ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան:
Նշենք, որ «Լիրան» այդ տարածաշրջանի խոշորագույն շուկան է: Այնտեղ վաճառվում են տարբեր տեսակի ապրանքներ` հագուստից մինչև տեխնիկա:









