Իտալիան կալանք է դրել Կադաֆիի հյուրանոցի վրա

16:35 • 16.05.12

Այսօր Իտալիան կալանք է դրել Լիբիայի նախկին առաջնորդի ընտանիքին պատկանած անշարժ գույքի՝ հյուրանոցային համալիրի և հողերի վրա, հայտնում է ANSA լրատվական գործակալությունը:


Դատարանի որոշմամբ վերցված գույքը գնահատվում է 20 մլն եվրո, գտնվում է Սիցիլիայի և Թունիսի միջև Պանտելերիա կղզում:


150 հեկտար տարածքով անտառում Կադաֆին ցանկանում էր իր համար արձակուրդների անցկացման բնակավայր կառուցել:


Մարտին Իտալիայի իշխանությունները Կադաֆիներին պատկանած ավելի քան 1,1 միլիարդ եվրոյի ունեցվածք և Harley-Davidson մոտոցիկլ էր առգրավել:


Առգրավումն իրականացվել է Հաագայի միջազգային դատարանի պահանջով: