Թայվանի նախագահին տուգանել են Facebook-ում քարոզչության համար

13:31 • 16.05.12

Թայվանի նախագահ Մա Ինձյուին տուգանել են Facebook-ում նախընտրական քարոզչություն անցկացնելու համար, տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

 

Թայվանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ նախագահը պետք է 17 հազ դոլարին համարժեք թայվանական դոլար տուգանք վճարի:

 

ԿԸՀ-ն Ինձյուին մեղադրում է ընտրությունների օրը Facebook-ում իր օգտին քվեարկելու կոչեր անելու մեջ:

 

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 14-ին կայացած ընտրություններում Մա Ինձյուն հաղթել է, նրա օգտին քվեարկել է ընտրողների 51.6%-ը: