Պարոնյան փողոցում վերակառուցվում են դիտահորերը

18:39 • 16.05.12

Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանը բարեկարգման աշխատանքներ է սկսել Պարոնյան փողոցում, «Երևան Ջուր» ՓԲԸ-ն մայիսի 16-ին ձեռնամուխ էր եղել նշված տարածքում երկու դիտահորերի վերակառուցմանը:

 

Դրանց շինարարությունն իրականացնում էր կապալառու կազմակերպությունը, իսկ դիտահորերում փականների տեղադրումը` ընկերության «Արևմուտք» շահագործման տնօրինության «Արաբկիր» տեղամասի մասնագետները:

 

Տեղամասի գլխավոր ճարտարագետ Գաբրիել Մելիքսեթյանն ասել է, որ աշխատանքների համատեղման առավելությունն ակնհայտ է` հետագայում դիտահորերի անխուսափելի վերակառուցման պատճառով չի վնասվի փողոցի ասֆալտե ծածկույթը:

 

«Երևան ջուր» ընկերության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն և մայիսի 17-ի առավոտյան կվերականգնվի «Նաիրի» բժշկական կենտրոնի, «Շտապ օգնության 3-րդ» հիվանդանոցի, «Հրազդան» հյուրանոցի, Պարոնյան 15-ից բարձր, Իսրայելյան 43 համարների, Ձորափ, Կոնդ թաղամասերի և հարակից տարածքների ջրամատակարարումը: