Եթե դուք ոսկե ձկնիկն եք ես կասեմ, եթե ոչ՝ իմաստ չկա. Արմեն Աշոտյանը՝ լրագրողին (տեսանյութ)
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը միայն ոսկե ձկնիկին կասի, թե ինքը ցանկանո՞ւմ է շարունակել աշխատել գործադիրում, թե վերադառնալ ՀՀ ԱԺ և զբաղվել օրենսդիր գործունեությամբ: Հարցին, թե վերջինս որտեղ է նախընտրում աշխատել, Արմեն Աշոտյանն ասաց. «Ես շատ հիանալի մի պատասխան ունեմ: Եթե դուք ոսկե ձկնիկն եք, ես կպատմեմ իմ ցանկությունների մասին, եթե ոչ, ապա անիմաստ է շարունակել այս թեման»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը նշեց նաև, որ ինքը, որպես Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, պարտավոր է լինել այնտեղ, որտեղ կորոշի իր կուսակցությունը:
«Քաղաքական գործչի համար, այն էլ ՀՀԿ անդամ գործչի համար, կարծում եմ, ամենակարևորը՝ պետք է ճիշտ պահին լինես ճիշտ տեղում, այնտեղ, որտեղ կկարողանաս քո գիտելիքներով օգնել քո քաղաքական ուժին»,- նշեց Արմեն Աշոտյանը:









