Բավարիան` միայն Ռիբերին և Ռոբենը չեն

11:40 • 17.05.12

Goal.com-ը նշում, է, որ «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը` խոսելով Չեմպիոնների Լիգայի առաջիկա եզրափակչի մասին, ասել է, որ «Բավարիան»` միայն Ռիբերին և Ռոբենը չեն:

 

-Այո, ֆրանսիացին և հոլանդացին հիանալի մրցաշրջան անցկացրին, սակայն դա չի նշանակում, որ թիմում մյուսները վտանգ չեն ներկայացնում: Շվայնշայգերը և Կրոսը այս տարի հիանալի են խաղում կիսապաշտպանությունում և երկուսով թերևս լավագույնն են աշխարհում, - ասել է Լեմպարդը: