Դաշնամուրային մենահամերգ «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնի շրջանակներում

15:19 • 17.05.12

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը մայիսի 18-ին, ժ.19.00-ին, տեղի կունենա հանրահայտ դաշնակահար Արմեն Բաբախանյանի (դաշնամուր) մենահամերգը:

 

Ըստ «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի հաղորդագրության՝
համերգը տեղի կունենա «Ազգային պատկերասրահ» Միջազգային երաժշտական ութերորդ փառատոնի շրջանակներում:

 

Համերգը կազմակերպվում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը և բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր հովանավորությամբ, ինչպես նաև ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ,

 

Ծրագրում՝

 

Վ.Ա.Մոցարտ-12 Վարիացիաներ C-Dur "Ah, vous dira-je, Maman" K. 266
Ա.Բերգ-Դաշնամուրային Սոնատ op.1
Ս.Ֆրանկ-Պրելյուդիա, խորալ և ֆուգա
Մ.Մուսորգսկի-՛՛Պատկերներ Ցուցահանդեսից՛՛

 

Դաշնակահար Արմեն Բաբախանյանը ուսումը ստացել է Երևանում, այնուհետև շարունակել է ուսումնառությունը Կլոդ Ֆրանկի և Վերա Գորնոստաևայի ղեկավարությամբ:

 

Արմեն Բաբախանյանը մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Միացյալ Թագավորությունում, Ավստրիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր: