Ֆաշիստ ներկայացող երիտասարդները DIY–ում տղաների ստրիպտիզի են ականատես եղել (տեսանյութ)
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում ներկայացող երկու երիտասարդներ, որոնք ընդունում են, որ իրենք ֆաշիստներ են։ «Ես ինչ–որ մեկին չեմ ուզում ապացուցել իմ գործողություններով, որ ես ֆաշիստ եմ, իմ գաղափարն ա տենց։ DIY–ը էն ակումբը չի, որ Հայաստանում գոյություն ունենա, ու Ծոմակի նմաններն էլ էն մարդիկ չեն, որ ստեղ գոյություն ունենան»։ Տղաները նաև պատմում են, որ իրենք անձամբ եղել են ակումբում և այնտեղ տղաների ստրիպտիզ են տեսել։
Նրանք նաև խոստովանում են, որ ակումբի հրդեհումից մի քանի օր անց իրենք են թքել ակումբի մուտքի մոտ և սիգարետի մնացորդներ նետել այնտեղ և այդ ամենը խոստովանել են նաև ոստիկանությունում, իսկ ակումբի «պայթեցման» հետ իրենք կապ չունեն։









