Ալիևն արդեն Twitter-ում է գլուխ գովում

12:25 • 17.05.12

Ադրբեջանի ներկա իրողությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մենք ճիշտ ուղով ենք գնում: Այս մասին Twitter սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` հավելելով, որ իր գլխավորած երկիրն ունի հզոր բանակ:

 

«Ադրբեջանի Զինված ուժերը կարող են լուծել յուրաքանչյուր խնդիր»,- գլուխ է գովել Ալիևը:

 

Նա չի մոռացել նաև իր երկիրը համեմատել Հայաստանի հետ` մեկ անգամ ևս նշելով, թե «Ադրբեջանի ռազմական ծախսերը 50%-ով ավելի են Հայաստանի պետբյուջեից»:

 

Այնուհետ սկսվել է Բաքվի գովքը. «Բաքուն համառորեն գեղեցկանում է, զարգանում: Բաքուն միաժամանակ հին ու նոր քաղաք է»: