ամերիկյան 2 ռազմանավ է բախվել Խաղաղ օվկիանոսում

10:40 • 17.05.12

Ամերիկյան 2 ռազմական նավեր են բախվել անցած գիշեր Խաղաղ օվկիանոսում, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հայտարարությունը:


Բախվել են ամերիկյան ունիվերսալ դեսանտային Essex-ն ու ռազմածովային ուժերի Yukon տանկերը: Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆորնիայի ափից մոտ 200 կմ հեռավորության վրա, երբ ճապոնական Սասեբո նավահանգստից Սան Դիեգո գնացող Yukon-ը սկսել է մոտենալ տանկերին՝ վերալիցքավորման համար: Անհայտ պատճառներով ռազմանավի կառավարման համակարգում խափանում է տեղի ունեցել և բախվել է Yuko-ին:


Վթարի հետևանքով տուժածներ չկան, նավթի արտահոսք չի գրանցվել: 2 նավերը, ըստ ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի ներկայացուցիչ Չարլի Բրաունի, թեթև վնասվել են: