Հաքերները կոտրել են «Եվրատեսիլ 2012»-ի պաշտոնական կայքերը

14:49 • 17.05.12

«Ազատության ֆիդայիներ» ցանցահենների խումբը հարձակում է գործել eurovision.az, eurovisionaz.com, esсtoday.com и ann.az կայքերի վրա:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այսօր առավոտյան կայքերի հասանելիության հետ կապված խնդիրներ են առաջացել:

 

Ann.az կայքի գլխավոր էջում տեղադրված է եղել ցանցահենների խմբի պահանջները, ինչպես նաև Ադրբեջանում սպանված հայտնի գրող Ռաֆիկ Թագիի նկարը:

 

Բոլոր կայքերում տեղադրվել են կարգախոսներ` ընդդեմ «Եվրատեսիլ» երգի մրցույթի:

 

Այս պահին մասնագետները փորձում են լուծել խնդիրը: Հիշեցնենք, որ eurovision.az, esсtoday.com-ը համարվում են «Եվրատեսիլ 2012»-ի պաշտոնական կայքերը: