Շտեֆան Ֆյուլեն ժամանել է Անկարա

09:42 • 17.05.12

Եվրոմիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն մեկնել է Անկարա: Ինչպես տեղեկացնում է BBC –ն, նա կքննարկի Բրյուսելի և Անկարայի հարաբերությունների ներկա վիճակը:
 

Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը սառեցվել էր նախորդ երկու տարիների ընթացքում, քանի որ ԵՄ որոշ երկրներ դեմ էին արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը: Պատճառներից մեկն էլ այն էր, որ Թուրքիան կոշտ մոտեցում ունի Կիպրոսի հարցում:

 

Ֆյուլեն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարայում պետք է քննարկի կողմերի հարաբերությունների հետագա ընթացքի, ինչպես նաև փոխադարձ առևտրին վերաբերվող հարցեր:
 

Թուրքիան հուսով է, որ Ֆյուլեն Անկարայում նպաստելու է Թուրքիա-ԵՄ հարաբերությունների կարգավորմանը: