Թբիլիսիում միասեռականների առաջին շքերթը ծեծկռտուքով է ավարտվել (տեսանյութ)

15:53 • 17.05.12

Հոմոֆոբների դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ, Թբիլիսիում այսօր անցկացվել է ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձանց պաշտպանության առաջին շքերթը, որին մասնակցել են միասեռականներ: Ինչպես հաղորդում է «Ինտերփրեսնյուս» լրատվական գործակալությունը, այն անցկացվել է քաղաքի կենտրոնում` Ռուսթավելիի պողոտայում, որտեղ նրանց «սպասել» են շքերթին դեմ թբիլիսցիներն ու ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք թույլ չեն տվել շքերթի մասնակիցներին մուտք գործել պողոտա:


Կողմերի միջև նախ լեզվակռիվ է տեղի ունեցել, որն այնուհետ վերաճել է ծեծկռտուքի ու ավարտվել ձերբակալություններով:


Շքերթի մասնակիցներից մեկը գործակալությանը պատմել է, որ համասեռամոլ է և իրեն խորը ցավ է պատճառում հասարակության նման վերաբերմունքն իր նմանների հանդեպ:


Ծեծկռտուքին միջամտել են ոստիկանները, որոնք ժամանակավորապես ձերբակալել են ակցիայի կազմակերպիչներից մի քանիսին: