Հսկայական խոռոչ` տան փոխարեն. պատահար Չինաստանում

13:08 • 17.05.12

Չինաստանի Գուանգքսի նահանգի Վուքսուան քաղաքում, ֆերմեր Վեի Յիլիանի տունը հանկարծակի գետնի տակ է անցել, տեղեկացնում է orange.co.uk կայքը:

 

Չինացին սարսափահար արթնացել է ու հանկարծ հայտնաբերել, որ իր տան մեծ մասն այլևս գետնի վրա չէ, փոխարենը հսկայական խոռոչ է, որը ռմբաձագար է հիշեցրել:

 

«Մենք ուժեղ ձայն լսեցինք, դա սարսափելի էր, ողջ կահույքը, տեխնիկան, ամեն ինչ հայտնվել էր հողի տակ»,- ասել է ֆերմերը:

 

Յիլիանը հավելել է, որ նախորդ երեկո առատ տեղումների հետևանքով մոտակա ջրհորից ինչ-որ կասկածելի ձայներ էր լսել:

 

Փորձագետների բնորոշմամբ` հայտնաբերված խոռոչը առաջացել է ապարային շերտերի փլուզումից: