Աղջիկը փրկվել է՝ շնորհիվ Քեմերոն Դիասի ֆիլմի
17-ամյա Ալեքս Քիփերն իր մարմնում քաղցկեղի հազվագյուտ տեսակ է հայտնաբերել այն բանից հետո, երբ դիտել է Քեմերոն Դիասի «Իմ պահապան հրեշտակը» ֆիլմը: Այս մասին հայտնում է Dailymail պարբերականը:
Աղջիկը իր մոտ նկատել է նույն ախտանիշները, ինչ «Իմ պահապան հրեշտակը» ֆիլմի հերոսուհին, ով մահանում է քաղցկեղից:
Ալեքսը հաճախ տառափում էր գլխացավից և հոգնածությունից, սակայն ոչ մեկին չի ասել այդ մասին՝ խուսափելով ավելորդ իրարանցումից:
Ֆիլմը նայելուց հետո աղջիկը դիմել է բժշկի և նրա մոտ ախտորոշվել է քրոնիկ միելոիդային սպիտակարյունություն: Նա սկսել է անցնել քիմիաթերապիա:
Ինչպես գրում է պարբերականը, ֆիլմի շնորհիվ աղջկա կյանքը հաջողվել է փրկել: Աղջիկը խոստովանել է, որ երբեք չէր հայտնաբերի քաղցկեղը, եթե չնայեր Քեմերոն Դիասի ֆիլմը:









