Գլենդելում հայտնված արջը քչփորել է հայուհու աղբը
Գլենդելում հայտնված վայրի արջը մոտեցել է բնակելի տներին և սկսել քչփորել աղբամանները:
«Երբ տեսա նրան, վախեցա»,- ասել է գլենդելցի Քերոլայն Մուրադյանը արջի մասին: Նա ենթադրել է, որ արջը եկել է նրա թափած հավի, բրնձի և թխվածքի հոտի վրա, հայտնում է Glendale News-Press-ը:
Արջը հանգիստ շարունակել է իր գործը անգամ այն ժամանակ, երբ եկել են ոստիկանները և փորձել են քշել նրան: Կենդանին հեռացել է միայն 20 րոպե անց՝ բարձրանալով մոտակա բլուրը:
Գլենդելի բնակիչները հայտնել են, որ նույն արջին տեղանքում տեսել են նաև երկուշաբթի գիշերը:
Մեկ ամիս առաջ Գլենդելում ևս արջ էր հայտնվել, որին Twitter-ում կնքել էին «Գլեն Բեարյան»: Մի քանի շաբաթ շարունակ նա տնտղել էր Գլենդելի և Լա Կրեսենտայի աղբամանները, մինչև որ նրան բռնել ու տեղափոխել էին Անջելեսի Ազգային անտառ:
Քաղաքի իշխանությունները բնակիչներևին կոչ են արել գիշերով աղբը դուրս չհանել ու չթողնել:









