ԱՄՀ-ն մինչև ընտրությունների ավարտը դադարեցնում է համագործակցությունը Հունաստանի հետ
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) որոշել է դադարեցնել գործակցությունը Հունաստանի հետ՝ մինչ հունիսի 17-ը երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ավարտը: ԵՄ-ի հետ միասին ԱՄՀ-ն վարկավորում է Հունաստանը, հաղորդում է France Presse գործակալությունը` հղում կատարելով հիմնադրամին:
«Մենք անհամբեր սպասում ենք, որ շփում հաստատվի (Հունաստանի նոր - խմբ.) կառավարության հետ, անմիջապես այն բանից հետո, երբ այն ձևավորվի (...) ընտրություններից հետո»,- գործակալությունը մեջբերում է ԱՄՀ-ի ներկայացուցչի խոսքերը:
Միևնույն ժամանակ նա չի նշել բանակցությունների վերսկսման ճշգրիտ ժամկետը:
«Կարևոր եմ համարում նշել, որ մեր առաքելությունը (Աթենքում - խմբ.) այնտեղ կլինի ընտրություններից հետո: Ես ճշգրիտ ժամկետ չեմ կարող նշել», - ասել է նա:









