Այս ընտրություններում գաղափարական կուսակցությունները պարտվեցին, ոչ գաղափարականները` հաղթեցին. քաղաքագետ
Մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում գաղափարական կուսակցությունները պարտվեցին, ոչ գաղափարականները` հաղթեցին: Այսօր կայացած «Հայաստանյան ընտրությունների արդյունքները. ռուս-հայկական երկխոսություն` նոր փո՞ւլ» թեմայով Երևան- Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով` Հայաստանի նման երկրներում լավ է վաճառվում պատերնալիզմը, իսկ գաղափարախոսությունն ընդհակառակը` վատ:
«Գաղափարական պայքարի հիման վրա իրենց ընտրարշավը կառուցած կուսակցությունները պարտվեցին»,- նշեց նա` հավելելով, որ անցած ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մրցում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, իսկ ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքը` ընդդիմադիր այլ ուժերի հետ:









