Ճապոնական բանկը սառեցրել է Իրանի կառավարության և Կենտրոնական բանկի հաշիվները

10:00 • 17.05.12

Ամենամեծ ճապոնական բանկերից մեկը` The Bank of Tokyo-Mitsubishi UFJ-ը, Նյու Յորքի դատարանի պահանջով սառեցրել է հաշիվները Իրանի կառավարության և  Կենտրոնական բանկի հետ. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
 

Այդ բանկի շնորհիվ էր իրականացվում Ճապոնիայի և Իրանի միջև առևտրի 80 տոկոսը` այդ թվում նավթի գնումները:

 

Ինչպես հայտնի է դարձել այսօր, դեռևս փետրվարից Նյու Յորքի շրջանային դատարանը պատվիրել էր The Bank of Tokyo-Mitsubishi UFJ-ին սառեցնել մոտ 2.6 մլրդ դոլարի հաշիվների Իրանի կենտրոնական բանկի հետ: Դա պայմանավորված էր եղել 1983 թ-ին Բեյրութում ամերիկյան ծովային կորպուսի շտաբի պայթեցման հետ:
 

Ահաբեկչության մեջ մեղադրվում էին Իրանի հատուկ ծառայությունները և սառեցված հաշիվները ուղղված են լինելու զոհվածների ընտանիքների փոխհատուցմանը:
 

Այդ քայլը էական հարված կհասցնի Թեհրանին: Ճապոնիան 2011 թ-ին իրանական նավթի գնման ծավալներով երրորդն էր Եվրամիությունից և Չինաստանից հետո: 2003-ից հետո կիսով չափ նվազեցրել էր իրանական նավթի գնման ծավալները, իսկ անցյալ տարի կրճատել է ևս 11.7 տոկոսով: Այժմ պաշտոնական Տոկիոն, ԱՄՆ-ի հետ համաձայնեցված, շարունակում են նվազեցնել նավթի գնումն Իրանից: