ԵՄ-ն ԼՂ հակամարտության վստահության մթնոլորտի բարելավման նոր փաթեթ է մշակել

12:56 • 17.05.12

Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կողմերի փոխվստահությունն ավելացնելուն ուղղված միջոցառումների փաթեթ է պատրաստել:
 

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը` այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան:

 

«ԵՄ-ն ունի մի շարք գաղափարներ` ուղղված ԼՂ հակամարտության կողմերի միջև ԼՂ վստահության ավելացմանը: Դրանք, սակայն, դեռևս կողմերին չեն ներկայացվել: Հույս ունենք, որ մոտ ապագայում կողմերը կընդունեն այդ առաջարկությունները և դա կլինի նշան այն բանի, որ կողմերը իսկապես ձգտում են խնդրի լուծմանը»,- ասել է նա:
 

Նա նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է մեծացնել խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված աջակցությունը:

 

«Խնդիրն արդեն երկար ժամանակ է ձգվում, շփման գծում զոհվում են մարդիկ: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, սակայն պաշտոնական բանակցություններին զուգահեռ կարևոր ենք համարում նաև մարդկանց միջև վստահության վերականգնումը»,- հայտարարել է նա: