Պենտագոնում ցուցադրվել է բին Լադենի պակիստանյան թաքստոցի մոդելը (լուսանկարներ)

13:11 • 17.05.12

Ամերիկյան հատուկ ծառայությունները ցուցադրել են «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա բին Լադենի վերջին հանգրվան` պակիստանյան Աբոտաբադ քաղաքի թաքստոցի մոդելը, հայտնում է Fox News-ը: Այն ցուցադրվել է Պենտագոնում:

 

Մոդելն օգտագործվել է ահաբեկչի ոչնչացման օպերացիայի պատրաստման ժամանակ: Մոդելի պատրաստման աշխատանքներին մասնակցել են National Geospatial-Intelligence Agency-ի փորձագետները` օգտագործելով արբանյակից արված և այլ լուսանկարներ (խոսքը, հավանաբար, անօդաչուներից ու Կենտրոնական հետախուզական ծառայության գործակալների կողմից արված լուսանկարների մասին է): Աշխատանքներն ավարտվել են օպերացիայից ամիսներ առաջ:

 

Բին Լադենի ոչնչացման օպերացիան իրականացվել է 2011թ.-ի լույս մայիսի 2-ի գիշերը: