84-ամյա տղամարդու դին գտնել են սեփական տանը
Մայիսի 16-ին, ժամը 19.16-ին Ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շերամի 9 շենքի 7-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության ամփոփ տեղեկագրի՝ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթաապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Բացելով նշված բնակարանի դուռը` փրկարարները հյուրասենյակում` բազկաթոռին, հայտնաբերել են 1928 թ. ծնված Վ. Սաիլյանի դին:









