Մաքդոնալդսի հաճախորդը տապակած բզեզ է գտել համբուրգերի մեջ

17:21 • 17.05.12

Մաքդոնալդսի արագ սննդի սպասարկման կետերից մեկում հաճախորդը, որի անունը չի հրապարակվել, պատվիրած մսի հետ մեկտեղ նաև տապակած բզեզ է ստացել, գրում է Foxnews-ը:

 

Հաճախորդը  մսի կեսը ուտելուց և տարօրինակ համ զգալուց հետո է միայն նկատել սննդի մեջ առկա ավելորդ բաղադրիչը: Նա անմիջապես դիմել է սպասարկման կետի մենեջերին, ով դեմքի հանգիստ արտահայտությամբ, ընդհանրապես անակնկալի չգալով, հաճախորդին է վերադարձրել մսի դիմաց վճարված գումարը` ասելով, որ հաջորդ անգամ կարող է անվճար սնունդ պատվիրել:

 

Սակայն սա միակ դեպքը չէ, որ ընկերության սննդի մեջ միջատներ են հայտնաբերվում: Ավելի վաղ` 2010թ.-ին, մի կանադացի 50 մրջյուն էր գտել Մաքդոնալդսում պատվիրած նախաճաշի մեջ: