Մեքսիկայում ընդդիմադիրների ավտոբուսը շրջվել է.կան զոհեր

10:10 • 17.05.12

Մեքսիկական Կամպաչե քաղաքի մերձակայքում ընդդիմադիրներով լի ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով ուղևորներից 1-ը զոհվել,47-ը` վնասվածքներ են ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

 

Ավտոբուսի ուղևորները Ինստիտուցիոնալ-հեղափոխական կուսակցության կողմնակիցներն էին, ովքեր պատրաստվում էին նախագահական ընտրությունների իրենց թեկածուի` Պենյա Նյետոյի ցույցին մասնակցել: 2012թ.-ի հուլիսի 1-ին Մեքսիկայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:

 

Նյետոն, տեղեկանալով պատահարի մասին, շտապել է կնոջ հետ այցելել տուժածներին և իր աջակցությունը հայտնել նրանց:

 

Պատահարի պատճառը թույլատրելի արագության գերազանցումն է եղել: