Զանգվածային հարսանիքներ Նիգերիայում. ամուսնացել են այրի և բաժանված կանայք
Նիգերիայի հյուսիսում տեղի են ունեցել առաջին զանգվածային հարսանիքները, որոնց ընթացքում ամուսնացել են այրիները և բաժանված կանայք: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ին:
Տեղական իշխանություններն իմամների հետ համատեղ պատրաստվում են ամուսնացնել մոտ հազար կնոջ:
Զանգվածային արարողությունը, որին մասնակցել է 100 զույգ, տեղի է ունեցել Քանոյի էմիրի պալատում:
Այսպիսով իշխանությունները փորձում են կրճատել դժբախտ կանանց թիվը, ովքեր մնացել են մենակ՝ ամուսինների մահից հետո:
Փեսացուններին ընտրելու համար ռադիոյով հայտարություն էր արվել: Խորհուրդն ընտրել էր արժանի թեկնածուներին: Նրանք սկզբից անցել են ՄԻԱՎ-ի թեստը, այնուհետև ծանոթացել են հարսնացուների հետ:









