Բակո Սահակյանը մասնակցել է Բերդաձորի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին մասնակցել է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:
Ըստ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության՝ Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել Արցախյան գոյամարտում զոհված բերդաձորցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության համար պետական պարգևներ հանձնել մի խումբ ազատամարտիկների:
Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար անձինք, ուրեր Հայաստանից և Սփյուռքից:









