Օսակայի քաղաքապետը արշավ է սկսել դաջվածքների դեմ
Ճապոնական Օսակա քաղաքի քաղաքապետ Տորու Հաշիմոտոն մի ուշագրավ արշավ է սկսել, որի շրջանակներում փորձ է արվում պայքարել դաջվածքների դեմ, գրում է The Guardian-ը:
Նա հայտարարել է,որ դաջվածքներ ունեցող բոլոր պետական աշխտողները պարտադիր կերպով պետք է ձերբազատվեն դրանցից կամ հակառակ դեպքում`լքեն իրենց աշխավայրը`գործի անցնելով երկրի մասնավոր հատվածում:
Այս արտասովոր արշավի պատճառ է դարձել մի դեպք, որի ընթացքում պետական աշխատողներից մեկը վախեցրել է երեխաներին` ցույց տալով իր մարմնի վրա առկա առասպելական գազանի պատկերող լայնածավալ դաջվածքը:
Ճապոնիայում առասպելական գազանների և սյոգունների ժամանակաշրջանի կուրտիզանուհիների թեմաներով արված դաջվածքներն առավելապես ասոցացվում են «Յակուձա» հանցախմբի հետ:
Հաշիմոտոյի հայտարաությունն արդեն արժանացել է քաղաքի պետական աշխատողներից մոտ 800-ի դժգոհությանը, ովքեր նշել են, որ դա մարդու իրավունքների լուրջ ոտնահարում է :









