Վրաստանի խորհրդարանում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել

14:30 • 17.05.12

Վրաստանի խորհրդարանի անվտանգության աշխատակիցներն այսօր կանխել են միջին տարիքի մի տղամարդու ինքնասպանության փորձը, հայտնում է vz.ru-ն: Նախ տղամարդը խորհրդարանի առաջին հարկում գտնվող ընդունարանում փաստաթղթեր է այրել, այնուհետ փորձել հրկիզել իրեն, ինչը հասցրել են կանխել անվտանգության աշխատակիցները:


Միջադեպի հետևանքով վնասվել է ընդունարանի կահույքի մի մասը:


Տղամարդը նշել է, որ ծանր հիվանդ է, սակայն երկար ժամանակ չի կարողանում իր բուժման համար իշխանություններից նյութական օգնություն ստանալ: