Իրանը դատի կտա Google-ին Պարսից ծոցի անունը չհիշատակելու համար

14:37 • 17.05.12

Իրանը պատրաստվում է դատի տալ Google ընկերությանը այն բանի համար, որ Պարսից ծոցի անվանումը չի հիշատակվել Google Maps էլեկտրոնային քարտեզի վրա, հաղորդում է Associated Press-ը:

 

Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանպարաստի հավաստմամբ` Google-ի կողմից Պարսից ծոցի անունը չվերականգնելու դեպքում «ընկերությունը լուրջ խնդիրներ կունենա»:

 

Ըստ տեղական լրատվամիջոցների` Իրանն արդեն տեղեկացրել Google–ի ղեկավարությանը սպսվելիք դատական հայցի վերաբերյալ:

 

Թեև վերջին շրջանում մի շարք արաբական երկրներ պնդում են, որ ծոցը Արաբական պետք է վերանվանվի, այնուամենայնիվ, այն պատմականորեն և միջազգային մակարդակով հայտնի է որպես Պարսից ծոց: