Շնորհակալ եմ գերազանց համագործակցության համար. Ռադմիլա Սեկերինսկա

14:38 • 17.05.12

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Սեկերինսկան մայիսի 15 –ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հղած նամակում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության անունից խորին շնորհակալությունն է հայտնել ՀՀ ոստիկանապետին, ինչպես նաև Ոստիկանության տարածքային մարմիններին՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը Ազգային Ժողովի ընտրությունների ընթացքում ցույց տրված աջակցության համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության կայքից։


«Կցանկանայի արտահայտել իմ հատուկ գոհունակությունը ընտրական փուլում, Առաքելության գործնեության ողջ ընթացքում գերազանց համագործակցության համար` ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին, ՀԿԱՎ պետ, ոստիկանության գնդապետ Աղասի Կիրակոսյանին, շտաբի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանին, շտաբի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ղազարյանին, շտաբի ՄՀՎ արարողակարգի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Սեդրակյանին»,-նշված է Ռադմիլա Սեկերինսկայի նամակում: