Ռոբերտ Քենեդի կրտսերի կնոջը մահացած են գտել
ԱՄՆ-ի հայտնի քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի կրտսերի կնոջը` Մերի Քենեդիին մահացած են գտել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:
52-ամյա Մերի Քենեդիի մահվան պաշտոնական պատճառը չի հաղորդվում, սակայն «Էյ Բի Սի Նյուզ»-ի տվյալներով` նա ինքնասպանություն է գործել` կախաղան բարձրանալով Նյու Յորքի առանձնատանը:
2010թ. Ռոբերտ Քենեդին ապահարզան էր պահանջել Մերիից: Այդուհանդերձ, ամուսնալուծության գործընթացը դեռ չեր ավարտվել: Համատեղ կյանքով 16 տարի ապրած զույգն ունի 4 երեխա:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քենեդի կրտսերը նախկին նախագահ Ջոն Քենեդիի կրտսեր եղբայր և արդարադատության նախկին նախարար Ռոբերտ Քենեդիի որդին է:









