Երևանում երկու մարդ վրաերթի է ենթարկվել. կա մեկ զոհ
Մայիսի 16-ին, ժամը 09.00-ին, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայի թիվ 28/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 52-ամյա Սամվել Նավոյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ըստ Ոստիկանության հաղորդագրության, սակայն նույն օրը, ժամը 14.00-ին, նա հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Նույն օրը, ժամը 13.30-ին, «Օպել-աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մ. Խորենացու փողոցի թիվ 43 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 57-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երկու դեպքերի առիթով էլ կատարվում է քննություն:









