Ռուսաստանում 43-ամյա տղամարդը գրեթե երբեք տանից դուրս չի եկել

18:48 • 17.05.12

ՌԴ Սարատով քաղաքի բնակիչ 43-ամյա Դմիտրի Կուվալդինն իր կյանքի մեծ մասն անցկացրել է կոմունալ բնակարանի 10 քմ տարածքով սենյակում, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:

 

Դմիտրին 33 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ դուրս է եկել բնակարանից:

 

«Ազատազրկված» տղամարդու բացատրությամբ` իր մայրն արգելել է իրեն տանից դուրս գալ: Սակայն այժմ` մոր մահից հետո նա ազատություն է ստացել:

 

Դմիտրիի հարևանները նշել են, որ ամեն ինչ սկսվել նրա հոր մահից հետ: Մայրը վերադարձել է թաղումից ու հանկարծ նկատել, որ փոքրիկ Դիմային բակի տղաները ծեծում են:

 

Այդ օրվանից Դմիտրին դուրս չի եկել տանից, նա դպրոց չի հաճախել ու մեծացել է փոքրիկ տիկնիկների միջավայրում:

 

Այդուհանդերձ Դմիտրիի հարևանների հավաստմամբ` նա բազմաթիվ գրքեր է կարդացել ու նույնիսկ կարող է Ստանիսլավսկու աշխատանքներից մեջբերումներ անել: