Կանադայում սեքսի թեմայով կրթական ցուցահանդես է բացվել
Կանադայի մայրաքաղաք Օտտավայի Գիտության և տեխնոլոգիաների թանգարանում Sex: A Tell-all սեքսի թեմայով գիտական ցուցահանդես է բացվել, տեղեկացնում է nationalpost.com կայքը:
Ցուցահանդեսի մուտքն անչափահասներին խստիվ արգելված է: Ինչպես նշել են կազմակերպիչները` ցուցահանդեսի շնորհիվ այցելուները կկարողանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանալ:
«Ավելի քան 50 բողոք ենք ստացել, ոմանք զանգահարել են, ոմանք էլ նամակներ գրել: Հիմնականում բոլորի բողոքը մեկն է` մարդիկ կարծում են, թե սա շատ «ազատ» ցուցահանդես է»,- ասել է թանգարանի մամլո խոսնակը:
Ցուցահանդեսում ներկայացված են հսկայական սեքոսուալ լուսանկարներ: Կանանց ու տղամարդկանց մարմինները պատկերող արտապատկերներ: Սեքսուալ գրականություն, տարատեսակ սեքսուալ գործիքներ և պարագաներ:
Ցուցահանդեսն իր դռները կբացի վաղը և կընթանա մինչև 2013թ. հունվարի 6-ը:










