Աշտարակում օձը խայթել է երեք տարեկան երեխայի, որի վիճակը ծանր է

11:48 • 17.05.12

Արագածոտնի մարզից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հայտնել են, որ մայիսի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց, այնուհետև` Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Նոր Եդեսիա գյուղի բնակվող, 2009 թ. ծնված Ասպրամ Գինովյանը:

 

Ըստ ԱԻՆ ամփոփ տեղեկագրի՝ բժիշկները երեխայի առողջական վիճակը ծանր են գնահատել: