Իսպանիայի թագուհին Ջիբրալթարի պատճառով չի ժամանի Մեծ Բրիտանիա

10:46 • 17.05.12

Իսպանիայի թագուհի Սոֆիան չեղյալ է հայտարարել իր այցը Մեծ Բրիտանիա, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:

 

Այցի նպատակը Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի թագավորման 60-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված տոնախմբությանը մասնակցությունը պետք է լիներ:

 

Իսպանիայի Թագավորական տան մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ Սոֆիա թագուհին սխալ է համարել իր ներկայությունը թագավորական բանկետին:

 

Ըստ խոսնակի` նման որոշման առիթ է հանդիսացել Ջիբլարթարը: Նախորդ շաբաթ բազմաթիվ իսպանացիներ փողոց են դուրս եկել իրենց բողոքն արտահայտելով Մեծ Բրիտանիայի արքայազն Էդվարդի` Ջիբրալթար կատարած այցի կապակցությամբ:

 

Հիշեցնենք, որ Ջիբրալթարը տեղակայված է Պիրենեյան թերակղզու հարավում, սակայն համարվում է Բրիտանական տարածք, որտեղ գտնվում է ՆԱՏՕ-ի ռազմաբազան: