Տեխասում ռազմական ուղղաթիռից պատահմամբ ուսումնական հրթիռ է ընկել

11:12 • 17.05.12

ԱՄՆ Տեխաս նահանգում ռազմական ուղղաթիռից պատահմամբ 1.8-մետրանոց հրթիռ է ընկել, հայտնում է Associated Press-ը:

 

Հրթիռն ընկել է ամերիկյան բանակի բազաներից մեկի մոտակայքում: Միջադեպի հետևանքով մերձակա մոտ 100 բնակելի տներից մարդկանց տարհանում է իրականացվել, սակայն մասնագետները, հետազոտելով հրթիռը, հայտարարել են, որ այն  վտանգ չի ներկայացնում, քանի որ չունի մարտագլխիկ ու պայթուցիկներ:

 

Հրթիռը հանվել է 1 մետր խորությունից, ինչից հետո բնակիչները կրկին վերադարձել են իրենց տները:  «Ֆորտ Հուդ» բազայի ղեկավարությունը, որտեղից իրականացվել էր ուղղաթիռի թռիչքը, տեղի բնակիչներից ներողություն է հայցել և վստահեցրել, որ միջադեպը չի կրկնվի: