Իսրայելում կնոջ ստամոքսից առանց վիրահատության ատամի խոզանակ են հանել
Իսրայելական Կարմել հիվանդանոցի բժիշկներին առանց վիրահատական միջամտության հաջողվել է կնոջ ստամոքսից 20 սանտիմետրանոց ատամի խոզակ հանել, որը նա ավելի վաղ պատահաբար կուլ էր տվել ատամները մաքրելիս , գրում է MIGnews.com-ը:
24-ամյա Բատ Էլ Պանկերն ատամները մաքրելու ընթացքում չափից շատ է կռացել լվացարանի վրա, ինչի հետևանքով խոզանակը պատահմամբ կուլ է գնացել:
«Ես շատ վախեցա, սկզբում փորձեցի փխսման միջոցով դուրս բերել այն, սակայն` ապարդյուն: Ես անմիջապես դիմեցի հիվանդանոց, որտեղ ինձ ուղարկեցին ռենտգենի, սակայն ոչինչ չհայտնաբերեցին: Բժիշկները կարծում էին, թե ես գժվել եմ և ինձ ուղարկեցին տուն»,- պատմել է Պանկերը:
Սակայն որովայնի հատվածում սաստիկ ցավերին այլևս չդիմանալով`կինը հաջորդ օրը դիմել է մեկ այլ` Կարմել հիվանդանոց, որտեղ համակարգչային տամոգրաֆիան վերջապես ցույց է տվել «կորուսյալ» խոզանակը:
Պանկերին օգնած բժշկի խոսքերով` իրենք սկզբում մտադրված են եղել վիրահատել կնոջը, սակայն հետո որոշել են էնդոսկոպիկ սարքի միջոցով գործել: Բժիշկը Պանկերի կոկորդի մեջ ճկուն ձող է մտցրել , որն ի վիճակի է եղել ստամոքսից հանել կնոջը տանջող խոզանակը:









