Նախնական գինը՝ 1,2 մլն դոլար. աճուրդում տիրանոզավրի կմախք կվաճառվի

18:42 • 17.05.12

Միլիոնավոր տարիներ Գոբիի անապատում, ապա 2 տարի էր Դորսեթի պահոցում մնալուց հետո տիրանոզավրի գրեթե ամբողջական՝ 75 տոկոսով լիարժեք կմախքը շաբաթ օրը աճուրդի կհանվի Նյու Յորքում մոտ 1,2 մլն ԱՄՆ դոլարով:


Մոտ 7 մ երկարությամբ և 2,5 մ բարձրությամբ տիրանոզավրը մոտ 80 մլն տարեկան է: Գտնվել է 10 տարի առաջ, իսկ 2005-ից մասնավոր հավաքածուում է:


Դա կլինի աշխարհում աճուրդի հանված ընդամենը 2-րդ տիրանոզավրը:


1997-ին վաճառվածն արժեցել էր մոտ 7,9 մլն դոլար: