Տյումենի բնակիչն ընկերուհուց թաքնվելու համար նետվել է աղբամուղը

11:54 • 17.05.12

Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում 31-ամյա մի տղամարդ ընկերուհուց թաքնվելու համար նետվել է բարձրահարկ շենքի աղբամուղը, հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային վարչության մամուլի ծառայությանը:

 

9- հարկանի շենքի բնակիչներից մեկը, տեսնելով աղբամուղում «լռված» տղամարդուն, զանգահարել է փրկարար ծառայություն: Դեպքի վայր ժամանած փրկարարները 5-րդ հարկի աղբամուղից նրան դուրս են բերել:

 

Տուժողը պատմել է, որ ցանկանում էր թաքնվել ընկերուհուց, սակայն երեք հարկ աղբամուղով «գլորվելուց» հետո, մնացել է 5-րդ հարկում և սկսել օգնություն կանչել: