Բերման են ենթարկվել երկու հետախուզվող

09:37 • 17.05.12

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ժամը 11.30-ին, Մանուկյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Ռուբեն Աղամալյանին, որը ս/թ հունվարի 24-ից Ռուսաստանի Դաշնության Նիժեգորոդսկի մարզի Բոռ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

 

Նույն օրը Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 16-ին, ժամը 17.00-ին, Մ. Խորենացու փողոցում գտնվող «Հայկական Շուկա»-յի մոտից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Լևոն Նալբանդյանը, որը ս/թ մայիսի 16-ից հետախուզվում էր Շենգավիթի վարչական շրջանի Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ: