Սյունիքում մեքենան գլորվել է ձորը, վարորդը տեղում մահացել է

09:41 • 18.05.12

Մայիսի 17-ին, գիշերը, Քաջարան-Կապան ճանապարհի 11-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենա է դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, գլորվել ձորը:

Ըստ Ոստիկանության հաղորդագրության, վարորդը՝ 1985 թ. ծնված Էդգար Հակոբյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: