Վիետնամում ավտոբուսն ընկել է գետը. զոհվել է 34 մարդ

09:34 • 18.05.12

Վիետնամում ավտոբուսն ընկել է գետը, ինչի հետևանքով զոհվել է 34 մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով երկրի իշխանություններին:

 

Դաք Լակ արվարձանից երկրի հարավ ուղևորվող ավտոբուսը կամրջից ընկել է Սերեպոկ գետը և խրվել 18 մետր խորության վրա: 32 մարդ, այդ թվում` ավտոբուսի 2 վարորդները, զոհվել են տեղում, իսկ 2 –ը` հոսպիտալում: Եվս 21 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:


Վյետնամի ճանապարհներին ճանապարհատրանսպորտային պատահարները հաճախակի երևույթ են, որոնք օրական խլում են մոտ 35 մարդու կյանք: