Ռոստովում ավտոբուսի վարորդը սպանել է տղամարդուն՝ ծխախոտ նետելու համար

01:21 • 18.05.12

Հինգշաբթի Ռոստով քաղաքում ավտոբուսի վարորդը սպանել է մի տղամարդու, ով ավտոբուսի սրահ է նետել վառված ծխախոտ: Հարուցված է քրեական գործ: Այս մասին հայտնում է «Взгляд » պարբերականը՝ վկայակոչելով մարզային քննչական վարչության մամլո ծառայությանը:
 

Ըստ վարկածի՝ մայիսի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում ուղևորային ավտոբուսի վարորդը կանգնեցրել է մեքենան «Բոլշայա Սադովայա» կանգառում: Այդ ժամանակ բուռն վեճ է սկսվել վարորդի և մի տղամարդու միչև, ինչի ընթացքում տղամարդը վառված ծխախոտը գցել է ավտոբուսի սրահ: Այնուհետև վարորդը դուրս է եկել ավտոբուսից և դանակով հարված հասցրել տղամարդու կոկորդին: Տղամարդը տեղում մահացել է:
 

Ավտոբուսի վարորդին ձերբակալել են: